ՀԿ-ներ. Լուկաշենկոյի գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ
Մի շարք հասարկական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոյի հարցազրույցի վերաբերյալ.
«2022 թվականի փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդմամբ Վլադիմիր.Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, (առաջին հերթին՝ տնտեսական), դրդված, նույնպես կմիանան»:
Ակնհայտորեն, Լուկաշենկոյի այդ հայտարարությունը համահունչ է Հայաստանի ինքնիշխանության թշնամիների, հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և գործիչների՝ պարբերաբար հնչող հայտարարություններին, որով անթաքույց պնդումներ են արվում ռուսական կամ խորհրդային կայսրության և դրա երբեմնի գաղութների վերականգնման քարոզի համատեքստում:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Լուկաշենկոյի տվյալ հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ:
Համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ապագա չունի հակաժողովրդավարական ռեժիմներով երկրների որևէ միավորման մեջ լինելով՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից այժմ և այսուհետ՝ աներկբա, միանշանակ, կոշտ, հրապարակային և դիվանագիտական եղանակներով հակահարված տալ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող ինչպե՛ս բանավոր ու գրավոր հայտարարություններին, այնպե՛ս էլ՝ բոլոր գործողություններին:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են առաջնահերթ պարտավորություն՝ ներդնելու անհրաժեշտ և բավարար ջանքեր, որպեսզի Հայաստանում կամ արտերկրում որևէ քաղաքական կամ պետական գործիչ չհամարձակվի մեր երկրի և ժողովրդի նկատմամբ թույլ տալ նմանօրինակ ոտնձգություններ»։
1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
2. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
4. Հանրային լրագրության ակումբ
5. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
6. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
7. «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
8. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
10. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
11. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
12. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
13. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
14. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
15. Իրազեկ քաղաքացիների միավորում
16. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
17. «Ազատ քաղաքացի» ՀԿ
18. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում էլ հետայսու շարունակել հնարավորինս աջակցել Բելառուսին. Արարատ Միրզոյան
- Լուկաշենկոյի հայտարարության շերտերը
- Երևանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
- Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին. Մամիջանյանի արձագանքը՝ Լուկաշենկոյին
- Մենք ենք տեղիք տալիս, որ մեզ հետ այդպես քամահրանքով խոսեն. Ռուստամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
- Լուկաշենկոն թող մտնի Մինսկի իր օդանավակայանը, որը խոզանոց է հիշեցնում․ Հովիկ Աղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին