Ի աջակցություն Նարեկ Մանթաշյանի դատարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Նարեկ Մանթաշյանի դեմ հարուցվածք քրեական գործի դատավարությունը: Այն հայտնի է որպես «դրոշի գործ»։
Այլընտրանք ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդեց որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել, ինչին դեմ արտահայտվեց մեղադրող կողմը՝ նշելով, որ դրա հիմքերը չկան։
«Կալանավորման հիմքը շարունակում է արդիական մնալ»,-ասաց մեղադրող կողմը։
Փաստաբան Կոչուբաևն ասաց՝ Մանթաշյանը տնտեսագիտության թեկնածու է, նրա խնամքին են անչփահաս երեխաները, կինը, մայրը, մասնակցել է 44-օրյա պատերազմին։
«Մեկ տարի առանց որևէ խափանման միջոցի գնտվելով ազատության մեջ՝ դրսևորել է պատշաճ վարքագիծ»,-նշեց նա։
Մինչ դահլիճում քննվում էր միջնորդությունը, դատարանի շենքի դիմաց ի աջակցություն Մանթաշյանի ակցիա էր անցկացվում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
- ԱԱԾ. Նարեկ Մանթաշյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է
- Տեղի կունենա Նարեկ Մանթաշյանի ՝ «դրոշի գործ»-ով քննությունը
- Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»
- Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց
- Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի