Պեկին 2022․ Գերմանացին դահուկավազքի մրցույթում ոսկե մեդալ է նվաճել
Գերմանացի Վինցենց Գայգերը Պեկինի Օլիմպիական խաղերի դահուկավազքում ոսկե մեդալ է նվաճել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դահուկավազքի ավարտին նա ցույց է տվել 25 րոպե 7,7 վայրկյան արդյունք։
Արծաթե մեդալը նվաճել է նորվեգացի Յորգեն Գրոբակը (0,8 վայրկյան հետ), իսկ ավստրիացի Լուկաս Գրեյդերերը ՝ բրոնզե: Ռուս Վյաչեսլավ Բարկովը զբաղեցրել է 38-րդ տեղը, Արտեմ Գալունինը` 39-րդ , Սամիր Մաստիևը` 40-րդ:
Գայգերը 24 տարեկան է, դարձել է օլիմպիական կրկնակի չեմպիոն և առաջին անգամ անհատական բիաթլոնի օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել, 2018 թվականի խաղերում գերմանացին հաղթել է թիմային պայքարում։ Գրոբակը 30 տարեկան է, կրկնակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի կրկնակի չեմպիոն։ Գրեյդերերը 28 տարեկան է, ունի մեկ հաղթանակ աշխարհի առաջնությունում, Պեկինում ավստրացին նվաճեց իր կարիերայում առաջին օլիմպիական մեդալը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին