Հասարակություն 16:45 09/02/2022 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. «Traction» ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում

Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (German Development Cooperation-GIZ) և Վիվա-ՄՏՍ-ը համախմբել են ուժերը Քաթըլիսթ հիմնադրամի հետ՝ աջակցելու Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանին։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան անցկացրեց առցանց Դեմո Օր՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի երկրորդ շրջանի 8 շրջանավարտ-ընկերություններին: Մասնակից տեխնոլոգիական ընկերությունները ներկայացրին իրենց նորարարական լուծումները կրթական, ֆինանսական, մեդիա, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում:

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագիրը ինտենսիվ մենթորության վրա հիմնված ծրագիր է, որը նախատեսված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ընկերություններին արագացնել իրենց աճը՝ աջակցություն տրամադրելով վաճառքի խթանման (Sales Enablement), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) համար: Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Վիվա-ՄՏՍ-ի փոխանցմամբ, ծագրի 12-շաբաթյա ժամանակահատվածում ստարտափները սերտորեն համագործակցել են ոլորտի մասնագետների հետ, ովքեր օգնել են նրանց հասնել նախապես սահմանված նպատակներին: Մենթորների հետ հանդիպումների արդյունքում ընկերությունները կարողացել են բարելավել վաճառքի, աճի հաքինգի և շուկայավարման ռազմավարությունները և գործընթացները, արժեքավոր կապեր հաստատել ներդրողների և ոլորտի փորձագետների հետ, կապվել պոտենցիալ հաճախորդների հետ, և այլն: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները ունեցել են մի քանի նշանակալի ձեռքբերումներ, որոնց թվում՝ ընդունելություն միջազգային աքսելերացիոն ծրագրեր, պրոդուկտների կատարելագործված տարբերակների թողարկումներ, ներդրումների ներգրավում, օգտատերերի բազայի զգալի աճ,  100 հազար եվրո եկամտի նշագիծ անցնելը, որպես օրվա և շաբաթվա թիվ մեկ արտադրանք ճանաչվելը Product Hunt հարթակում: 5 ընկերություններ նաև հնարավորություն են ստացել արժանանալու ԵՄ-ի դրամաշնորհին` մինչև 50 հազար եվրոյի չափով:

Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Hero House-ի յութուբյան ալիքով: Դեմո Օրվա բացումը և ծրագրի համառոտ նկարագիրը ներկայացրել է Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրերի ղեկավար Աննա Թանթուշյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ֆրենկ Հեսն ընդգծել է ստարտափների կարևորությունը փոքր տնտեսությունների տնտեսական հաջողության մեջ. «Ձեր աշխատանքով Հայաստանը կարող է վերածվել նորարարության աշխարհի առաջատար կենտրոններից մեկի»։

«Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի Դեմո Օրը մեզ հավաքում է այստեղ՝ տեսնելու հայ ձեռներեցների հերթական հաջողության պատմությունը», - ասաց Վիլհելմ Հյուգոն։
Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Արդեն երկու տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը միացել է այս նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից, և ես կցանկանայի, որ այս ծրագիրն օգնի բացահայտելու ավելի շատ տաղանդներ և ճանապարհ հարթի դեպի աճ և նորարարություն՝ մեր երկրում և նրա սահմաններից դուրս»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին առաջին շրջանի շրջանավարտների ելույթները, որոնք ներկայացրեցին իրենց ընկերությունները և նորագույն ձեռքբերումները: Իր ելույթի ընթացքում «Pinsight»-ի հիմնադիր Հրանտ Դավթյանը նշել է․ «Ծրագիրը մեզ օգնեց առևտրայնացնել գիտությունը և փաթեթավորել մեր տեխնոլոգիան որպես վերջնական օգտագործողների կարիքները լավագույնս բավարարող արտադրանք»:

Հաջորդիվ, շրջանավարտ Մուշեղ Գևորգյանը ներկայացրեց «Dowork.ai»-ը և նոր ձեռքբերումների հետ մեկտեղ նաև կիսվեց հետագա քայլերով։ 2021 թվականից ի վեր նրանք ներգրավել են 1500 օգտատերեր, ձեռք են բերել 50 վճարող բետա հաճախորդներ, դարձել են օրվա թիվ մեկ արտադրանքը Product Hunt հարթակում և ներգրավել են նախասաղմնային փուլի ներդրումներ։
Առցանց Դեմո Օրվանից հետո երկրորդ շրջանի հիմնադիրները նույնպես կիսվել են ծրագրի վերաբերյալ իրենց կարծիքով։

«Traction» ծրագիրն օգնեց մեզ կայանալ որպես միջազգային ընկերություն՝ միաժամանակ տրամադրելով մեր թիմին ներդրումների ներգրավման հնարավորություններ: Այժմ մենք պատրաստ ենք լիովին աջակցել մեր հաճախորդներին ԱՄՆ-ում և Եվրոպայում»,- ասել է Modicus Prime-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Թեյլոր Չարտիերը:

«Մեր մասնակցությունը «Traction» ծրագրին մեծ հնարավորություն էր «Uteach»-ի համար։ Մենք աշխատեցինք լավագույն մենթորների հետ, ստացանք օգտակար գիտելիքներ, դարձանք օրվա և շաբաթվա թիվ 1 պրոդուկտը Product Hunt հարթակում և ունեցանք շատ այլ ձեռքբերումներ: Սա մինչ այժմ մեր լավագույն փորձերից մեկն է»,- ասաց Uteach-ի համահիմնադիր Շուշանիկ Շահբազյանը:

«Traction» ծրագրի մենթորները անհատականացված մոտեցում են ցուցաբերել մեր ընկերությանը և օգնել հասկանալ աճի լավագույն ուղիները։ Եվ դրա համար մենք շնորհակալ ենք»,- ասել է EditMentor-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Միշա Տենենբաումը:

Bootcamp ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը նշել է․ «Ծրագիրը հսկայական ազդեցություն է ունեցել մեր պրոդուկտի ռազմավարության վրա։ Ակադեմիայի թիմի և մենթորների հետ աշխատանքի արդյունքում կարողացանք բարելավել փիչինգի հմտությունները, ինչպես նաև գիտելիքներ ձեռք բերել աճի հաքինգի և շուկա ներթափանցման ռազմավարությունների մասին»:

Երկրորդ շրջանի ընկերություններ.

Modicus Prime-ը ստեղծում է տվյալների մշակման ինքնասպասարկվող ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների և արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար:

Toxometris.ai-ը արհեստական բանականության վրա հիմնված՝ քիմիական նյութերի անվտանգության գնահատման լուծում է, որը կիրառում է հիբրիդային թեստավորման մոդելներ՝ ԱԲ (in silico) և կենսաբանական (in vitro, in vivo) մոտեցումների եզակի համակցությամբ։
Bransfer ընկերությունը ստեղծել է «Layerswap» հարթակը, որը թույլ է տալիս կրիպտոարժույթները արագ և մատչելի փոխանցել կենտրոնացված փոխանակման հարթակներից (CEX) բլոկչեյնի երկրորդ շերտի հարթակներ՝ այդպիսով պարզեցնելով օգտատերերի անցումը 2-րդ շերտին:

Buildern-ը օգնում է փոքր շինարարական ընկերություններին բարձրացնել արդյունավետությունը՝ տրամադրելով ծրագրակազմ ֆինանսները արդյունավետ կառավարելու, աշխատապրոցեսները ավելի ճկուն պլանավորելու և ավտոմատացնելու համար։

Stingle Photos-ը նկարների և տեսանյութերի անվտանգ պահպանման հավելված է։

EditMentor-ը տեսանյութերի խմբագրման հմտություններ ուսուցանող վեբ հավելված է, որը փոխակերպում է վիդեո կրթությունը ուսանողների և ինքնուսույցների համար՝ դարձնելով այն ինտերակտիվ և արդյունավետ։

Bootcamp գործատուների համար հարթակ որպես ծառայություն է (SaaS) վիրտուալ պրակտիկաների կազմակերպման համար՝ լավագույն թեկնածուներին մշտական հասանելիությամբ:

Uteach-ը րոպեների ընթացքում դասավանդման պրոֆեսիոնալ կայք ստեղծելու և օնլայն դպրոց բացելու հարթակ է։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի թիմը ուրախ է ողջունել շրջանավարտ ընկերություններին իր ձեռներեցների համայնք:




 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}