Հունական մամուլ․ «Բայդենի վարչակազմը Թուրքիայի շահերի համար Հունաստանից հետո վաճառում է Եգիպտոսին ևս»
Հունական «News Break» լրատվական կայքը ոչ միանշանակ է արձագանքել տարածվող լուրերին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնելու է Եգիպտոսին 130 միլիոն դոլար ռազմական աջակցության տրամադրումը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ փորձելով ընդգծել հունական մամուլում Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի առկայությունը։
Նշվում է, որ այդ լրատվակայքում հրապարակված «ԱՄՆ-ն Եգիպտոսին նույնպես վաճառում է» շեշտադրմամբ հոդվածում նշվել է, թե Բայդենի վարչակազմը յուրաքանչյուր ոլորտում «կարմիր գորգ է փռում Թուրքիայի առջև»։ Եգիպտոսի հարցում հնարավոր որոշմանն էլ տրվել է «Հունաստանի նկատմամբ արված դավաճանության պես մի դավաճանություն» բնորոշումը։
Հոդվածում մասնավորապես հիշատակվում է այն, որ ԱՄՆ-ն հրաժարվել էր աջակցել Արևելյան Միջերկրածովյան «EastMed» գազատարի կառուցման ծրագրին այն դեպքում, երբ այն բխում էր Հունաստանի շահերից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները