«Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան
«Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում շատ ավելի քիչ է ախտահարվում թոքային հյուսվածքը, սակայն կան բավականին այլ խնդիրներ, շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում»,- ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նշեց, որ վաղ է խոսել «օմիկրոնի» թեթևության, բարդությունների կամ ծանրության մասին, քանի որ նոր են առնչվում դրա հետ, որոշ ժամանակ անց ավելի պարզ ու ակնհայտ կլինի, թե ինչի հետ գործ ունեն։
Ռ.Աբովյանի խոսքով, արդեն ապացուցված է, որ կորոնավիրուսային հիվանդությունն անգամ ապաքինվելուց հետո բավական խնդիրներ կարող է առաջացնել։
«Տարբեր ենթատեսակների դեպքում հետևանքները տարբեր են։ Օրինակ, «դելտա» շտամի դեպքում, նշվում է, որ շուրջ 35 տոկոսի մոտ հետագայում կարող են առաջանալ տրոմբոզ, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ։ «Օմիկրոնի» դեպքում դեռևս քննարկվում են, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Վերջին շրջանում նշվում էր, որ երեխաների մոտ հենց հիվանդության ընթացքում կարող է մաշկային տարբեր ցանավորումներ լինել»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ժամանակ է պետք ավելի լավ պատկերացնելու «օմիկրոն» ենթատեսակի առանձնահակությունները թե կլինիկական, թե համաճարակաբանական տեսանկյունից։
Հարակից հրապարակումներ`
- Բժշկի խորհուրդը՝ ինչպես վերականգնվել «օմիկրոն»-ից հետո
- 09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- Որոնք են «օմիկրոն»-ի ամենացավոտ ախտանիշները
- Բժիշկը նշել է, թե որոնք են «օմիկրոն»-ի տագնապալի ախտանիշները
- Իրանում արտադրվել են «օմիկրոն» շտամը հայտնաբերող մոլեկուլային փաթեթներ
- «Օմիկրոն» շտամի դեպքում բժշկական դիմակների արդյունավետությունը նվազել է. Վիրուսաբան
- Վիրուսաբան․ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն
- Հոսպիտալացված քաղաքացիների 80%-ի մոտ հենց «օմիկրոն» շտամն է. Անահիտ Ավանեսյան
- «Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները». պարզաբանում են ՀՀ ԱՆ-ից
- «Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. Արմեն Նազարյան
- «Օմիկրոնի» անսովոր ախտանիշները
- Որոնք են «Օմիկրոն»-ի նոր տեսակի ախտանիշները
- Վրաստանում «օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է
- ԱՆ. Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել բնական իմունիտետին
- Կորոնավիրուսի օմիկրոն շտամը վերջինը չէ. ԱՀԿ ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում