Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ու պատմական հետքը Արցախի տարածքից բնաջնջելու հստակ ծրագրային քաղաքականություն. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2022 թվականի փետրվարի 3-ին ադրբեջանական Report news agency լրատվական կայքը հրապարակեց մի հոդված, որտեղ ներկայացված էր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը։ Մեջբերելով նախարարի խոսքերը՝ կայքը նշում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»:
Անար Քերիմովը հավելել է նաև, որ աշխատանքային հատուկ խումբն արդեն ստուգել է աղվանական կրոնական կառույցների որոշ գրվածքներ, բայց վերջնական ստուգումը պետք է կատարվի ականազերծման աշխատանքներից հետո, որոնք անվտանգ միջավայրում և արդեն միջազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությամբ պետք է բացահայտեն «հայերի կեղծիքները», փաստաթղթավորեն դրանք և ներկայացնեն միջազգային հանրությանը։
Արդյո՞ք դա նշանակում է, որ պիտի ջնջվեն Արցախի հուշարձանների հազարավոր հայերեն արձանագրությունները, ինչպես դա ցուցել է Ալիևը Ծակուռիում։ Արձանագրություններ, որոնք այդ ժառանգության պատկանելության ամենակարևոր և առաջնաjին վկայություններն են։
Մեր արձագանքը
Ադրբեջանի նախարարի այս հայտարարությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ծրագրում է ոչնչացնել Արցախում հայկական ժառանգության հետքերը՝ «աղվանական» մշակույթի վերականգնման քողի տակ; Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մեկ այլ՝ «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում» հոդվածում։
Ադրբեջանի պետական բարձր ներկայացուցչի կողմից այսպիսի հայտարարությամբ փաստվում է այն, որ Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ու պատմական հետքը Արցախի տարածքից բնաջնջելու հստակ ծրագրային քաղաքականություն, այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների արձանագրությունները։
Տեսնելով, որ միջազգային հանրությունը ոչ այնքան դրական է արձագանքում 44 -օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հայկական պատմական եկեղեցիների բացահայտ վանդալիզմի գործողություններին, նա ընտրեց այլ տարբերակ՝ պահպանել հայկական եկեղեցիները՝ վերացնելով հայկական հետքը, բռնայուրացնելով քրիստոնյա հանրույթի ողջ ժառանգությունը։
Այս առիթով հարկ է նշել, որ Արցախի տարածքում գոյություն չունեն եկեղեցիներ, որոնք աղվանական են և հայերի կողմից ագուցված են արձանագրություններով։ Ադրբեջանի «գիտական հանրութը» չունի մասնագիտական բավարար գիտելիք՝ հասկանալու հայ քրիստոնեկան մշակույթն ու հուշարձանները, ինչի վկայությաններն են իրենց իսկ հրապարկումները, որոնք սահմանափակվել են մահմեդական ճարտարպետության ներկայացումով։
Այն ինչ նրանք կարող են, անում են հստակ․ խեղաթյուրել, ավերել և կեղծել։ Ավելին, եթե ենթադրյալ հանձնաժողովը փորձի իրականացնել հայկական մշակութային ցեղասպանության այդ ծրագիրը, դրանով նրանք կզրկեն արցախահայության մշակութային ժառանգությունն իր իսկության իրական ֆենոմենից, կխեղաթյուրեն պատմական ճշմարտությունը և սերունդներին կզրկեն իր իսկ համայնքի կողմից ստեղծած մշակույթը վայելելու և դրանով ապրելու հնարավորությունից։
Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։ Սա նաև մշակութային իրավունքի կոպիտ խախտում է։
Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ)»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Ադրբեջանի սույն նախաձեռնությունը Հայաստանի, Արցախի նկատմամբ թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորում է
- Խստագույնս դատապարտում ենք Արցախի մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերը ջնջելու Ադրբեջանի նախաձեռնությունը․ ԱՀ ԱԳՆ
- Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնելը. Հունա-հայկական բարեկամության ընկերակցություն
- Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
- Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
- ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար. Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է
- Հայկական մշակույթի հետքը ոչնչացնելու խնդիրը կարող է կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրմամբ. Ոսկանյան
- Ադրբեջանն այժմ ուրիշ տակտիկա է ընտրել. Համլետ Պետրոսյան
- «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում». monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան