Քաղաքական 10:00 09/02/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Հարցախույզը ցույց է տալիս, որ ավելի շատ հայեր են զգում իրենց երկրի սխալ ուղղությամբ գնալը

Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2021  թվականի նոյեմբերի 22-ից  մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրային կարծիքի  հարցախույզը գնահատել է Հայաստանի բնակչության տեսակետները քաղաքական, տնտեսական և անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Հետազոտության հիմնական բացահայտումն այն է, որ բնակչության 46 տոկոսը կարծում է՝ «Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ», մինչդեռ միայն 34 տոկոսն է կարծում, որ երկիրը գնում է «ճիշտ ուղղությամբ»։ Սա խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախակի պարծենալը, թե ինքը վայելում է «ժողովրդի մանդատը», բոլորովին այդպես չէ։ Սա զգալի տեղաշարժ է 2021 թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետի  կուսակցության ստացած ձայների 54 տոկոսից։ Ավելի կարևորը՝ նրանց թիվը, որոնք կարծում են, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, 2021 թ. մայիսի 21-ի 20 տոկոսից 2021 թ. հուլիսին հասել է 34 տոկոսի, իսկ 2021 թ. դեկտեմբերին՝ 46 տոկոսի։

Այնուամենայնիվ, մեկ այլ կարևոր հարցի վերաբերյալ՝ «Հավատո՞ւմ եք, որ Դուք և Ձեզ նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընդունվող որոշումների վրա», 66 տոկոսը պատասխանել է այո, իսկ 33 տոկոսը՝ ոչ: Սա միանշանակ դրական ցուցանիշ է իշխանությունների համար։
Հաջորդ հարցը՝ «Դուք բավարարվա՞ծ եք մեր երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքով, թե՞ ոչ», երկիրը գրեթե հավասարապես բաժանվել է՝ 51 տոկոս՝ այո և 47 տոկոս՝ ոչ:

Հարցին՝ «Դուք համարում եք, որ մեր երկիրը կառավարվում է մարդկանց մեծամասնությա՞ն, թե՞ որոշ խմբերի շահերից ելնելով», 61 տոկոսն ասել է, որ այն կառավարվում է «որոշ խմբերի» շահերից ելնելով, մինչդեռ միայն 31 տոկոսն է ասել, որ այն կառավարվում է «մեծամասնության» շահերից ելնելով: Սա բացասաբար է անդրադառնում ներկայիս իշխանության վրա։
Դրական կողմն այն է, որ հարցվածների 66 տոկոսն ասել է, որ «չի վախենում իր կարծիքը բացահայտ արտահայտելուց», մինչդեռ 31 տոկոսն ասել է, որ վախենում է դա անել:

Հարցին՝ «Որքանո՞վ եք բավարարված հետևյալ պետական մարմինների աշխատանքով», ամենաբարձր հավանության արժանացել է Փաշինյանի կառավարությանը հաճախակի քննադատող՝ Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակը (68 տոկոս գոհ և 25 տոկոս դժգոհ). ոստիկանություն (68 տոկոսն ընդդեմ 29 տոկոսի)․ տեղական ինքնակառավարման մարմիններ (63 տոկոսն ընդդեմ 33 տոկոսի). զինված ուժեր (58 տոկոսն ընդդեմ 37 տոկոսի)․ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (57 տոկոսն ընդդեմ 33 տոկոսի) և Ազգային անվտանգության ծառայություն (50 տոկոսն ընդդեմ 41 տոկոսի)։

Վարչապետի աշխատակազմը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 49 տոկոս գոհ և 48 տոկոս դժգոհ։ Հայաստանի խորհրդարանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 31 տոկոս բավարարված և ահռելի՝ 67 տոկոս դժգոհ։ Սա զարմանալի չէ, քանի որ խորհրդարանի հեռարձակվող նիստերում հաճախ ցուցադրվում են գոռգոռոցների, վիրավորանքների և ֆիզիկական բռնության տեսարաններ, որոնք ավարտվում են վարչապետի  կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի ղեկավարության կտրուկ հրամաններով՝ անջատել հեռուստատեսային տեսախցիկները՝ քողարկելու կռվազան խորհրդարանականների անկարգությունները։

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ հարցվածները Հայաստանի հետ լավագույն հարաբերություններ ունեցող Ֆրանսիան 92 տոկսով դասել են առաջին տեղում։

Այնուհետև գալիս են Իրանը (80 տոկոս). Միացյալ Նահանգները (77 տոկոս). Չինաստանը (75 տոկոս). Եվրամիությունը (69 տոկոս); Ռուսաստանը (64 տոկոս). Վրաստանը (58 տոկոս)․Մեծ Բրիտանիան (47 տոկոս). այլ (10 տոկոս),  Թուրքիան (5 տոկոս) և  ամենավերջում՝ Ադրբեջանը՝ 3 տոկոս։

«Ո՞ր երկու երկրներն եք համարում առավել կարևոր քաղաքական գործընկեր Հայաստանի համար» հարցին, պատասխանել են՝ Ռուսաստան (57 տոկոս). Ֆրանսիա (50 տոկոս). ԱՄՆ (38 տոկոս). Իրան (23 տոկոս). Եվրամիություն (5 տոկոս). Չինաստան (5 տոկոս). Վրաստան (3 տոկոս) և Հնդկաստան (1 տոկոս):

Ի պատասխան՝ «Ո՞ր երկու երկրներն եք համարում առավել կարևոր տնտեսական գործընկեր Հայաստանի համար» հարցին, Ռուսաստանը կրկին 61 տոկոսով առաջինն է. Իրան (40 տոկոս). Չինաստան (29 տոկոս), ԱՄՆ (16 տոկոս), Ֆրանսիա (14 տոկոս), Վրաստան (8 տոկոս), Եվրամիություն (7 տոկոս), Հնդկաստան (2 տոկոս) և Թուրքիա (2 տոկոս):

«Ո՞ր երկու երկրներն եք համարում անվտանգության ոլորտում առավել կարևոր գործընկեր Հայաստանի համար» հարցի պատասխաններն էին. Ռուսաստան (64 տոկոս). Ֆրանսիա (32 տոկոս). Իրան (31 տոկոս). ԱՄՆ (26 տոկոս). Եվրամիություն (5 տոկոս). Չինաստան (4 տոկոս). Վրաստան (2 տոկոս) և Հնդկաստան (1 տոկոս):

«Ո՞ր երկու երկրներն են ներկայացնում ամենամեծ քաղաքական սպառնալիքը Հայաստանի համար»։ Հետազոտության մասնակիցներն ասել են. Թուրքիա (90 տոկոս). Ադրբեջան (77 տոկոս). Ռուսաստան (15 տոկոս). Մեծ Բրիտանիա (3 տոկոս). Իսրայել (2 տոկոս). ԱՄՆ (2 տոկոս) և Վրաստան (1 տոկոս)։

«Ո՞ր երկու երկրներն են ներկայացնում ամենամեծ տնտեսական սպառնալիքը Հայաստանի համար»։ Հետազոտության մասնակիցներն ասել են. Թուրքիա (68 տոկոս). Ադրբեջան (52 տոկոս). Ռուսաստան (17 տոկոս). Վրաստան (10 տոկոս). Իրան (4 տոկոս). ԱՄՆ (1 տոկոս). Չինաստան (1 տոկոս) և Եվրամիություն (1 տոկոս)։

«Ո՞ր երկու երկրներն են ներկայացնում ամենամեծ անվտանգային սպառնալիքը Հայաստանի համար»։ Հարցման մասնակիցներն ասել են՝ Թուրքիա (88 տոկոս). Ադրբեջան (81 տոկոս). Ռուսաստան (11 տոկոս). Իրան (2 տոկոս). ԱՄՆ (2 տոկոս). Իսրայել (2 տոկոս). Վրաստան (1 տոկոս). Ֆրանսիա (1 տոկոս) և Մեծ Բրիտանիա (1 տոկոս):

«Ո՞ր երկու երկրների հետ է պետք բարելավել հարաբերությունները Հայաստանի զարգացման համար»։ Հետազոտության մասնակիցներն ասել են՝ Ռուսաստան (53 տոկոս). ԱՄՆ (35 տոկոս). Իրան (29 տոկոս). Ֆրանսիա (25 տոկոս). Չինաստան (15 տոկոս). Եվրամիություն (9 տոկոս). Վրաստան (7 տոկոս). Թուրքիա (5 տոկոս). Ադրբեջան (4 տոկոս). Հնդկաստան (1 տոկոս) և Մեծ Բրիտանիա (1 տոկոս):

Հետազոտության հաջորդ հարցն էր, թե արդյոք հարցվողները համաձայն են կամ ոչ հետևյալ երեք հարցերի հետ.
1) 73 տոկոսը համաձայն է, իսկ 25 տոկոսը համաձայն չէ, որ «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը»։
2) 70 տոկոսը համաձայն է, իսկ 27 տոկոսը համաձայն չէ, որ «Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով իր նախապայմանները, ինչպիսին է, օրինակ, Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտելը»։
3) 44 տոկոսը համաձայն է, իսկ 53 տոկոսը համաձայն չէ, որ «Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»։

Հարցման մասնակիցների մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի հետ, որ Ադրբեջանի հետ ճանապարհների բացումը ձեռնտու է Հայաստանին։ Հարցին՝ «Ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսական զարգացման վրա տրանսպորտային ուղիների բացումը Ադրբեջանի հետ», դրական պատասխան է տվել 27 տոկոսը. բացասական՝ 59 տոկոսը:

Նույնը վերաբերում է Թուրքիային։ Հարցին՝ «Ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսական զարգացման վրա տրանսպորտային ուղիների բացումը Թուրքիայի հետ», 35 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 53 տոկոսը՝ բացասական:

Հարցին. «Հայաստանի ապագայի համար որքանո՞վ է կարևոր առաջիկա 10 տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը», ճնշող մեծամասնությունը՝ 96 տոկոսը, պատասխանել է «կարևոր է», իսկ 3 տոկոսը՝ «կարևոր չէ»:

Հետազոտության հետևյալ հարցին՝ «Ո՞րն է լինելու Արցախյան հիմնախնդրի լուծման ընդունելի տարբերակ»․
- 35 տոկոսն ասաց․ «Արցախի ճանաչում՝ որպես անկախ պետություն։
- 34 տոկոսն ասաց․ «Արցախի միացումը Հայաստանին որպես Հայաստանի Հանրապետության մարզ»։
- 16 տոկոսն ասաց․ «Արցախի ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատում Հայաստանի կազմում»։
- 11 տոկոսն ասաց․ «Արցախի կարգավիճակի հաստատում Ռուսաստանի կազմում»։
- 1 տոկոսն ասաց․ «Ներկայիս ստատուս քվոյի պահպանումը»։
Հարցին՝ «Արդյոք Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանները՝ առանց որևէ այլ երկրի օգնության», 46 տոկոսն ասաց՝ այո, 53 տոկոսը՝ ոչ:

Ի վերջո, հարցրին՝ «Ո՞ր երկիրը կցանկանայիք օգներ Հայաստանին իր սահմանները պաշտպանելու գործում», 47 տոկոսն ասել է Ռուսաստանը. 18 տոկոսը՝ ԱՄՆ-ը. 14 տոկոսը՝ Ֆրանսիան. 8 տոկոսը՝ Իրանը. 2 տոկոսը՝ Չինաստանը. 1 տոկոսը՝ Եվրամիությունը. 1 տոկոսը՝ Մինսկի խմբի բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և 1 տոկոսը՝ ՆԱՏՕ-ն։
Համաձայն ենք, թե ոչ, սրանք հայաստանցիների պատասխաններն են։ Այն արտացոլում է նրանց ներկայիս մտածելակերպը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}