Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ռուսական Су-24-ի խոցումը «լուրջ դեպք» է
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեպքը «շատ լուրջ» է որակել: Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լոնդոնը անհապաղ ճշտում է դեպքի մանրամասները:
«Ռուսական զինված ուժերի ինքնաթիռը խոցվել է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում: Մենք անհապաղ կերպով ճշգրտում ենք մանրամասները: Ակնհայտ է, որ տեղի ունեցածը շատ լուրջ դեպք է»,- նշել են Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունում նաև հավելել են, որ այս պահին հավելյալ մեկնաբանություններ չեն կարող տրամադրել, որքանով փաստի հետ կապված դեռ անորոշություններ են առկա:
Հարակից հրապարակումներ`
- Դուման առաջարկում է խզել դիվանագիտական հարաբերությունները Անկարայի հետ
- Су-24-ի միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը հետսառըպատերազմյան շրջանում. «Կոմերսանտ»
- Պուտինը Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին