Ծաղկահովտից դեպի Հնաբերդ ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Արագածոտնի տարածաշրջանի՝ Ծաղկահովտից դեպի Հնաբերդ ճանապարհահատվածում բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: