ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան
Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների կողմից հայտարարության ստորագրումից ու խաղաղապահ զորամիավորման հաստատումից հետո կայունացել է, դադարեցվել է արյունահեղությունը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ։
«Անկասկած, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան։ Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահմաններ որպես այդպիսին այնտեղ չկան, այնտեղ շփման գիծ է, հենակատեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Իհարկե, այդպես չպետք է լինի»,-հայտարարել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կողմերի առջև հիմա մեծ խնդիր կա սահմանգծման ու սահմանազատման աշխատանքների իրականացման հետ կապված։
«Այն մեծածավալ ու բարդ աշխատանք է, սակայն կօգնի էականորեն ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում։ Յա զգուշավոր լավատեսություն, որ կավարտվի պատերազմի ամբողջ էպոխան ու կսկսի ուրիշ դարաշրջան։ Ես կարող եմ սխալվել, մարդկանց աչքերում նման կասկած տեսնում եմ։ Բայց, իմ կարծիքով, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան