Երգչուհի Ադելն արժանացել է Brit Awards-ի գլխավոր մրցանակին
Բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է Brit Awards-ի (BRITs) գլխավոր մրցանակին։ Նրա «Easy on Me» ստեղծագործությունը, որը հինգ տարվա ընդմիջումից հետո դարձել է առաջին սինգլը, հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Բացի այդ, Ադելը մրցանակ է ստացել «Տարվա արտիստ» անվանակարգում։ Այս անվանակարգում մրցանակի համար պայքարել են նաև երաժիշտ Էդ Շիրանը, ռեփեր Դեյվը, Little Miss-ի կատարողը, ինչպես նաև երաժիշտ Սեմ Ֆենդերը:
«Տարվա միջազգային արտիստ» անվանակարգում մրցանակի է արժանացել ամերիկացի հայտնի երգչուհի Բիլի Այլիշը:
2021 թվականի նոյեմբերին Brit Awards-ի կազմակերպիչները հայտարարել էին, որ 2022 թվականից կհրաժարվեն տղամարդկանց և կանանց անվանակարգերի բաժանումից և կշնորհվեն մրցանակներ գենդերային չեզոք «Տարվա արտիստ» և «Տարվա միջազգային արտիստ» անվանակարգերում:
Նշենք, որ Ադելի «Easy on Me» երգը «Յութուբ»-ում այսօրվա դրությամբ ունի 238 մլն 909 հազար 356 դիտում։