Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյանի Անթալիայի համաժողովին մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ հրավերքը եղել է իր և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունով, մասնակցության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։
«Որոշումը մեծապես կախված կլինի Վիեննայում փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման արդյունքներից»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ
- Թուրքիայի փոխնախագահ. Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում. ԱԳՆ
- Գեղամ Մանուկյան. Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան