Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի համար սպասելի էր, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը չի բավարարելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների բողոքը։
«Այս նույն դատավորը երկու օր առաջ կալանավորեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարեմազյանին»,-ասաց սյունեցի պատգամավորը։
Սարգսյանի խոսքով, երբ գործը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին, արդեն համոզվել են, որ Առուշանյանը կմնա կալանավորված, իսկ Փարամազյանը կկալանավորվի։
«Ես պնդում եմ, որ իմ ու իմ ընկերների նկատմամբ իրականացված հետապնդումները քաղաքական են։ Գործում ոչինչ չկա։ Սիրելի սյունեցիներ, Փարամազյանը, Առուշանյանն իմ ընկերներն են։ Մեր պայքարը շարունակվելու է՝ հանուն Սյունիքի։ Նրանց տեսակը չկոտրվող է»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը՝ Սարգսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում իրեն՝ որպես մեղադրյալ ոչ ծանուցել են, ոչ խոսելու հնարավորություն են տվել։
«Ու այդ պայմաններում ինձ կալանավորել են։ Հիմա դատավոր Արմեն Դանիելյանը ինչո՞ւ կալանավորված չէ։ Եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին արդարության հիմքով են կալանավորել, ապա Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ։ Հստակ փաստ եմ ասում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
- Ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի. Իշխանյան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Արթուր Սարգսյան. Իմ դեմ ցուցմունք տված մարդը Սիսիանի քաղաքապետարանում բարձր պաշտոն է ստացել
- Վարդաշեն ՔԿՀ դիմաց պատգամավորները սպասում են Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի դուրս գալուն
- Կալանավորել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը
- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի 20 միլիոն դրամ գրավով
- Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան