«Կառավարությունը շարունակո՞ւմ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հետևանքների հաղթահարման նպատակներով առաջնորդվել»
«ՀՀ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է հետևյալը. «Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը»,-ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հարցրեց, թե ՀՀ կառավարությունը շարունակո՞ւմ է այդ նպատակները պահպանել, թե ո՞չ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն ստացել է կառավարության ծրագրով, որը հաստատվել է խորհրդարանում:
Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերն ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ աշխարհում այդ հանցագործությունների հետագա դրսևորումների կանխման ուղղությամբ:
Որպես ապացույց Միրզոյանը տեղեկացրեց, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՀՀ-ն շրջանառել է ցեղասպանության բանաձևը:
Ակնարկելով ցեղասպանության հետևանքների վերացման դրույթը՝ Արծվիկ Մինասյանը կրկնեց հարցը և շեշտեց, որ ցանկանում է իմանալ, թե կառավարությունն առաջնորդվում է հենց Ազգային անվտանգության ռազմավարության մեջ եղած ձևակերպմամբ, որը Հայ դատի կարևոր ուղղություններից մեկն է՝ պետական քաղաքականության որդեգրմամաբ
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաճումը դիտարկում ենք ՀՀ-ի և հայ ժողովրդի համար և տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում՝ որպես հավելյալ երաշխիք»,-պատասխանեց Միրզոյանը՝ պնդելով, որ ըստ էության է պատասխանում ընդդիմադիր պատգամավորին:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում էլ հետայսու շարունակել հնարավորինս աջակցել Բելառուսին. Արարատ Միրզոյան
- Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փորձարկում անցե՞լ են. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան