Կարելի էր ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն. Լիլիթ Գալստյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
«Իմ կարծիքով, տիկին Գալստյան, դուք անիմաստ վատնում եք պետական փողերը» ,- Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, որի ժամանակ նա նշեց, որ դեմ են քվեարկելու այդ նախագծին։
Ս.Գաբրիելյանը պարզաբանեց, թե ինչու է նման բան ասում. «Մեկ տասնյակից ավելի առաջարկ գրելու համար նաև պետական ռեսուրսներ եք ծախսել, աշխատավարձ ստացել։ 12-13 առաջարկ էիք տվել, ասել ենք համաձայն ենք բոլորին ու գալիս, ասում եք՝ մեկա դեմ ենք։ Ի՞նչ եք անում։ Անհասկանալի է ընդհանրապես։ Ստացվում է՝ ինքնանպատակ է։ Լինել ընդդիմությու, նշանակում է դեմ քվեարկել»։
Ի պատասխան՝ Լիլիթ Գաստյանը նշեց, որ դեմագոգիայի դիմելուց երբեք չվարանող Սիսակ Գաբրիելյանը ուղղակի մոլորեցնում է հասարակությանը։
«Ես իմ խոսքում հստակ ասացի՝ «Հանրակրթության մասին օրենքի» նախագծի առնչությամբ իմ արած բազմաթիվ առաջարկություններն ընդունվել են, սակայն մեր հիմնական մտահոգությունը վերաբերվել է կառավարման նոր մոդելին, որը չի փարատվել, և մեր բարոյական, քաղաքական, արժեքային իրավունքն է ընդունել կամ չընդունել այս նախագիծը։
Նույն Սիսակ Գաբրելյանը բացարձակապես ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հենք չունի՝ որոշելու՝ որպես պատգամավոր իմ ռեսուրսները ինչպես եմ օգտագործում։
Մի քիչ էլ մարդկային դաշտից։ Երբ երկուշաբթի օրը արտահերթ նիստ գումարեցինք, ես ասացի՝ դաս ունեմ, գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն»։
Ազգային ժողովը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 61 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է ասֆալտի գործունեությամբ զբաղվող որևէ առևտրային կազմակերպություն մտնի դպրոց. Լիլիթ Գալստյան
- Կարևորում եմ այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան
- Այս փնթիությամբ ուղղակի անհանդուրժելի է աշխատելը. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան