«Զուլալի» ֆիլմը՝ ռուսական ազգային «Նիկա» մրցանակաբաշխությունում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ նկարահանված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ:
Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը:
Դերերում՝ Հերմինե Ստեփանյան, Մարինե Պետրոսյան, Արտյոմ Մելիքյան, Արտաշես Շահվերդյան, Արման Նավասարդյան, Քրիստինա Հովակիմյան, Վահագն Գասպարյան, Արտյոմ Ազարյան, Վահագն Թամրազյան, Համլետ Թադևոսյան, Ֆրիդա Յորք, Հակոբ Հակոբյան։
Սցենարի հեղինակներն են Աստղիկ Սիմոնյանը, Հայկ Օրդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան