«Սա ոչ թե իմ ցանկությունն է, դուք էլ ասում եք՝ չենք ուզել, դրա համար էլ չենք արել, այլ՝ օրենքի պահանջ»
«Քաղաքացիներին հետաքրքրում է, թե կառավարության առաջարկած հարկային փոփոխություններն իրենց կյանքի վրա ինչպես են ազդելու»,-խորհրդարանում Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հարկային վարչարարությունները և փոփոխությունները գործիքներ են, որոնք պետք է բերեն կամ հարկային եկամուտների ավելացման, որոնք կնպաստեն սոցիալական խնդիների լուծման, կամ բիզնես միաջավայրի լավարկմանը:
Ռուստամ Բադասյանը մինչ այդ տեղեկացրեց, որ նախագծով տրանսֆերային գնագոյացման համակարգը ենթարկվում է փոփոխության՝ հաշվի առնելով միաջազգային փորձի զարգացումը:
Ավելի մատչելի ներկայացնելով փոփոխությունը՝ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ այդ մեխանիզմով հարկ վճարողի կասկածելի գործարքները հստակ կանոնակարգված մեթոդներով համեմատվում են շուկայական գների հետ և եթե հարկվող բազան ցածր է շուկայական գներից, այն բարձրացվում է մինչև այդ գների մակարդակը:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այդ երկու ուղղությամբ էլ ներկայացվող նախագծով գնահատականները չկան:
«Սա ոչ թե իմ ցանկությունն է, դուք էլ ասում եք ՝ չենք ուզել, դրա համար էլ չենք արել, այլ՝ օրենքի պահանջ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և նկատեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունը պետք է ուղեկցվի ազդեցության գնահատմամբ, որը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջ է:
Ավետիսյանը շեշտեց, որ նախագծի հետ նաև պետք է բերվեր տնտեսության և բյուջեի վրա նրա ազդեցության գնահատականը և պնդեց, որ կառավարությունը պետք է դրա վրա ուշադրություն դարձնի:
Նա Ռուստամ Բադասյանին հոդորեց հարցը ներկայացնելիս անդրադառնալ քաղաքացու կամ սպառողի վրա օրենքի փոփոխության ազդեցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է ասֆալտի գործունեությամբ զբաղվող որևէ առևտրային կազմակերպություն մտնի դպրոց. Լիլիթ Գալստյան
- Կարևորում եմ այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան
- Եկեք բացատրեք՝ վիճակագրությունը թելադրում եք՝ այնտեղ գրո՞ւմ են. Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը
- Լավագույն 10 մարզիկներին 5 մլն դրամի փոխարեն կառավարությունը վճարել է 3.9 մլն դրամ. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում