Իսրայելական բանակը հարվածել է Սիրիայի ՀՕՊ-ին. մեկ զինծառայող զոհվել է, հինգը՝ տուժել
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է սիրիական հակաօդային պաշտպանությանը՝ ի պատասխան Արաբական Հանրապետության տարածքից զենիթահրթիռի արձակման։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալաությունը։
Ավելի վաղ Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում հարձակումը Դամասկոսի երկնքում։
Իսրայելական բանակը հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում՝ Ում ալ-Ֆահմ քաղաքում և Հորդանան գետի Արևմտյան ափին, օդային հարվածների ազդանշաններ են գործարկվել Սիրիայի տարածքից զենիթահրթիռի արձակման պատճառով։
«Ի պատասխան Սիրիայից ավելի վաղ արձակված զենիթահրթիռի, մենք հենց նոր խոցեցինք Սիրիայում մարտկոցներին, այդ թվում՝ ռադարներին և զենիթահրթիռային կայանքներին»,- ասվում է բանակի Twitter-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է սիրիական բանակի հրամանատարությունը, իսրայելական հարվածի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, ևս հինգը տուժել են, առկա է նյութական վնաս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան