«Հրապարակ». Հրաչյա Սարգսյանը ձևացրել է, թե ամեն ինչ հրաշալի է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք փետրվարի 2-ին գրել էինք, որ Երևանի փոխքաղաքապետեր են նշանակվելու Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանը: Երեքին էլ ընտրել է Տիգրան Ավինյանը, որը շուտով նշանակվելու է քաղաքապետի առաջին տեղակալ` դե ֆակտո քաղաքապետի լիազորություններով: Երեկ ներկայացնելով նորանշանակ փոխքաղաքապետերին՝ դեռևս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ձևացրել է, թե ամեն ինչ հրաշալի է, և ասել է, որ «շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում»:
Հայտնի է, որ Գևորգ Սիմոնյանը համակարգելու է առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը, չգիտես ինչու, ոչ թե իրավաբանական, այլ առևտրի և գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը` քաղաքաշինական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան