Կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցը․ Զախարովան՝ գերիների վերդարձի մասին
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այս խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց բանաձևով։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 146 մարդ՝ 127 հայկական կողմին և 19 ադրբեջանական կողմին։ Անկասկած, կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը, և մենք նպաստելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- նշել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան