Պահն է նոր թափ ստանան հայ-իրանական տնտեսական, անվտանգային, քաղաքական հարաբերությունները. Մեջլիսի պատգամավոր
«Հայ-իրանական հարաբերությունների 30-ամյա հաջողությունների մասին շատ է խոսվում, բայց արդեն պահն է բարիդրացիական մակարդակին ամրագրել ոչ միայն մշակութագիտական, այլ ավելի հստակ՝ տնտեսական և տնտեսաանվտանգային մեխանիզմները»,- ՀՀ ԳԱԱ-ում ընթացող «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովին ասաց Իրանի Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունները, հարափոփոխ իրավիճակը, որ տարածաշրջանն է ապրում, այն շաղկապվածությունը, որ ականատես են լինում Միջին Արևելքի և Կովկասի քաղաքական հարցերի վերաբերյալ, նման մեխանիզմների ամրագրման անհրաժեշտության մասին են վկայում։
«Իրոք, պետք է նոր թափ ստանան տնտեսական, անվտանգային, քաղաքական հարաբերությունները։ Հնարավորինս շուտ և ավելի խորը պետք է փոխշահավետ տիրույթները, մեխանիզմները հստակեցվեն, կոնկրետ աշխատանքներ տարվեն»,- ասաց Իրանի Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան