Մրցույթ՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ (փետրվարի 19-ի) 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարում է մրցույթ:
Նախարարությունից մանրամասնում են, որ մրցույթի նպատակն է բարձր դասարանների աշակերտների շրջանում խրախուսել ընթերցանությունը, հանրահռչակել հայ և համաշխարհային գրողներին, նրանց ստեղծագործությունները, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ:
Մրցույթի պայմաններն են.
. Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեսյբուքյան էջում կտեղադրվեն հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում):
. Այն աշակերտը, ով մրցութային հրապարակման մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ կպատասխանի «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին, կհամարվի «օրվա հաղթողը»:
. Պատասխանում աշակերտը պետք է նշի նաև դպրոցի հասցեն (մարզը, քաղաքը/գյուղը, դպրոցի համարը, դասարանը):
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է. այն աշակերտները, որոնք չեն հասցնի առաջինը պատասխանել, այդուհանդերձ չխուսափեն իրենց պատասխանները հրապարակելուց:
Ամփոփելով մրցույթը՝ ԿԳՄՍ նախարարություն կհրավիրվեն հրապարակումներին առաջինը պատասխանած 10 աշակերտները՝ արժանանալով խրախուսական պարգևների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան