Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փորձարկում անցե՞լ են. Գեղամ Նազարյան
«Յուրաքանչյուր կառավարության հիմնական գործառույթներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, երկրի բնակչության անվտանգության ապահովումն է։ Այս կառավարությունը, ցավոք սրտի, այդ խնդիրը չի լուծում՝ պատերազմ՝ հազարավոր զոհեր, կորոնավիրուս՝ հազարավոր զոհեր»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսից Հայաստանում 8000-9000 մարդ է մահացել։ Այնուհետև նա հարցեր հնչեցրեց, արդյո՞ք կառավարությունը, առողջապահության նախարարությունը հետազոտություն արել է պարզելու, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց, լոքդաունն ի՞նչ օգուտ տվեց, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փորձարկում անցե՞լ են։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեջբերումներ արեց տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված հոդվածներից, որոնց համաձայն դիմակները լուրջ կանխարգելիչ միջոց են։
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, նա նշեց, որ Հայաստան ներմուծվում է միայն ԱՀԿ կողմից հաստատված, տվյալ երկրում իր գրանցող ռեգուլյատոր կազմակերպության կողմից հաստատում ստացած պատվաստանյութերը, ինչը նշանակում է, որ բոլոր պատվաստանյութերն անցել են 3 աստիճանի փորձաքննություններ, հաստատվել է դրանց արդյունավետությունը, որակն ու անվտանգությանը։
«Այո, հաստատում եմ, որ Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին», - ասաց առողջապահության նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի դեմ պատվաստված քանի՞ մարդու մոտ են ի հայտ եկել կողմնակի ազդեցություններ
- ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին
- Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան