Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
«Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց անփոփոխ թողնել Մանթաշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և մերժեց պաշտպանների գրավի միջնորդությունը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր կայացավ Նարեկ Մանթաշյանի դեմ հարուցվածք քրեական գործի դատավարությունը: Այն հայտնի է որպես «դրոշի գործ»։
Հարակից հրապարակումներ`
- Ի աջակցություն Նարեկ Մանթաշյանի դատարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա
- Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
- ԱԱԾ. Նարեկ Մանթաշյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է