44-օրյա պատերազմից հետո ունենք 217 գտնվելու վայրն անհայտ անձ. Փաշինյան
«Ադրբեջանն անընդհատ խոսում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած, բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով՝ 777»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկվել։
«Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից հետո անհետ կորած համարվող 108 մարդու մարմին։ Առաջիկա օրերին պատրաստվում ենք ևս երկու մարմին փոխանցել։ Այս աշխատանքը սկսել ենք դեռևս 2020-ի մեկնարկին»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, որ ակնկալում են՝ ոչ միայն Ղարաբաղյան առաջին, այլև 44-օրյա պատերազմի՝ մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել. «44-օրյա պատերազմից հետո ունենք 217՝ գտնվելու վայրն անհայտ անձ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»։
Ըստ նրա, 108 մարդու մարմին առանց նախապայմանի են վերադարձել, քանի որ ճիշտ չեն համարում, որ դա դառնա սակարկության առարկա, քանի որ հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն։
«Ականապատ դաշտերի քարտեզների դեպքում ևս նախապայմաններ չեն եղել, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի հետևանքով անհետ կորած է 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ
- Վահագն Սարոյան. Իսկ ականապատ տարածքների քարտեզների դիմաց մեր գերիների վերադարձը սակարկությո՞ւն չէ
- Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է
- Փաշինյան. Հայաստանը պատրաստ է գերիների դիմաց ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին
- Ալիևը պահանջել է Հայաստանից ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան