«Եթե բանակի փոփոխությունն ինստիտուցիոնալ չեն արտացոլված, ապա մյուս բոլոր փոփոխությունները չեն կարող արդյունավետ լինել»
«Մինչև այս պահը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, դրա որևէ էլեմենտ չի քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելեց, որ հայեցակարգի ուշացումն ու գործի մեջ չդնելը մեծ վնաս է բերում պաշտպանական համակարգին:
Պատգամավորը բացատրեց, որ եթե տարբեր փոփոխությունները իստիտուցիոնալ առումով չեն արտացոլված, ապա այս իրավիճակում մյուս բոլոր փոփոխությունները չեն կարող արդյունավետ լինել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը պաշտպանության նախարարից հետաքրքրվեց, թե երբ են ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում տեսնելու հայեցակարգը՝ թեկուզ աշխատանքային քննարկման առումով:
«Երևի ձեր համար նոր բան չեմ ասի, բայց հանրությունը թող տեղեկացված լինի այն մասին, որ 2021 թվականին հաստատված է ՊՆ-ում բարեփոխումների ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է, որ եղել է նաև հայեցակարգի մշակում»,-պատասխանեց Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ 2021 թվականի ավարտին հայեցակարգն արդեն իսկ մշակված է եղել և պատրաստ է եղել շրջանառության, բայց հայեցակարգում ներառված բովանդակությունն ոչ ամբողջությամբ է իր կողմից ընդունելի եղել:
Պապիկյանը բացատրեց, որ այնտեղ պետք է լինեին հստակություն և հակիրճ բովանդակություն դրա համար էլ հետ է ուղարկել վերախմբավորման և արդյունքներն ամփոփվելուց հետո կներկայացվի ԱԺ:
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ բարեփոխումների մի քանի ուղղություններ իր համար հստակ են և այդ հայեցակարգի մեջ ներառված են լինելու, իսկ պատգամավորը կարող է մասնակցել դրանց քննարկումներին, որոնք բաց են:
Ըստ Պապիկյանի՝ պաշտպանության նախարարության կառուցվածքի բովանդակային փոփոխության նախագիծն արդեն կարծիքի է ուղարկված գլխադասային հանձնաժողով:
Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ որքան վաղ փուլում այդ փաստաթղթերը գան ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողով, այնքան այն բխում է այդ գործընթացներում ընդհանուր նպատակների լուծման անհրաժեշտությունից:
«Ռազմարդյունաբերության կոմիտեն 1 տարի 3 ամիս է ղեկավար չունի»,-նակտելով, որ այդ կառույցը ՊՆ-ի ենթակա չէ, բայց վերջինս թիվ մեկ շահառուն է՝ ասաց պատգամավորը և հավելեց, որ այդ ոլորտում տարբեր կազակերպություններ արդյունավետ աշխատում են, բայց տարօրինակ է, որ գլխադասային կառույցը դեռ ղեկավար չունի
Պապիկյանը հայտնեց, որ իրեն իրավունք չի վերապահում գնահատականներ հնչեցնել գործընկեր գերատեսչության կադրային քաղաքականության վերաբերյալ, բայց հույս հայտնեց, որ այնտեղ մասնագետ կնշանակվի:
Հարակից հրապարակումներ`
- Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան
- Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փորձարկում անցե՞լ են. Գեղամ Նազարյան
- Նախագծով օրինականացվում է դատական և իրավապահ համակարգի ապօրինի նվաճման գործընթացը. Արծվիկ Մինասյան
- Վահե Հակոբյան. Արդարադատության դագաղի վերջին մեխը խփվեց երեկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան