Պեկին-2022. Գեղասահորդների պարգևատրումը հետաձգվել է՝ ռուս մարզիկի դոպինգ թեստի պատճառով
Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարի ավարտին գեղասահորդների պարգևատրումը հետաձգվում է ռուս մարզիկի դոպինգ թեստի հետ կապված խնդիրների պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Inside the Games-ին։
Աղբյուրի համաձայն՝ գործին ներգրավված են Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն (ՌՕԿ) և հակադոպինգային միջազգային կազմակերպությունը։ Թե կոնկրետ որ մարզիկի մասին է խոսքը, չի նշվում։
Ի սկզբանե արարողությունը պետք է տեղի ունենար երեքշաբթի, հետո այն տեղափոխվել է անորոշ ժամանակով։ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայության ղեկավար Մարկ Ադամսն ասել է, որ դա կապված է «իրավաբանական խորհրդատվություն պահանջող հրատապ իրավիճակի հետ» և հավելել, որ լրացուցիչ տեղեկատվությունը կլինի ավելի ուշ:
Խնդրին անդրադարձել է Կրեմլը՝ կոչ անելով չկենտրոնանալ Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարից հետո գեղասահորդների պարգևատրման հետաձգման պատճառների մասին մամուլի հրապարակումների վրա։
«Առայժմ մենք ոչ մի պաշտոնական հայտարարություն չենք լսել։ Եկեք, այնուամենայնիվ, դատենք ըստ պաշտոնական հայտարարությունների։ Առայժմ դա միայն լրատվամիջոցների ինչ-որ աղբյուրներ են։ Այնուամենայնիվ, սպասենք որոշակի պարզաբանման կամ մեր մարզական պաշտոնյաներից, կամ ՄՕԿ-ից, որպեսզի հասկանանք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Պեկին-2022․ Իտալիայի կյորլինգի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ
- Պեկին-2022. Կատյա Գալստյանը 80-րդն է սպրինտում
- Պեկին 2022․ Մեդալային հաշվարկում առաջատարը Շվեդիայի հավաքականն է
- Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում
- Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում
- Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողության լավագույն լուսանկարները
- Պեկինի Ազգային մարզադաշտում վառվել է 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակը
- Պեկին-2022. Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան