Հայաստանում հիվանդության պատճառով 1563 երեխա և աշխատակից չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ
Այս պահի դրությամբ Հայաստանում դպրոցներում ու նախադպրոցական կազմակերպություններում հիվանդ երեխաների և աշխատակիցների շրջանում գրանցված է հիվանդության 1563 դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով, բացակայությունները պայմանավորված են ոչ միայն կորոնավիրուսային վարակով, նաև սուր շնչառական վարակներով։
Ռ.Աբովյանը նշեց, որ Երևանում հիվանդության պատճառով բացակայողների թիվը հասել է 1098-ի: Նրա խոսքով, շատ դպրոցներ ունենալով բացակայության 10 տոկոս և ավելի, անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջովին կամ մասնակի:
«Մենք կրթության նախարարության հետ անընդհատ աշխատում ենք։ Յուրաքանչյուր օր, ըստ իրավիճակի գնահատման, եթե լինի անհրաժեշտություն, նաև կարող ենք համապատասխան առաջարկություններով հանդես գալ»,- ասաց Ռ.Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան
- Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Ռոմելլա Աբովյան
- 09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- Կորոնավիրուսը տարածողները. Ի՞նչ պատկեր է դպրոցներում
- Անմիտ գրառումներով տխրահռչակ ապուշ լուսանկարը տարածողներն ամենամեծ վնասն են հասցնում մեր հասարակությանը. իրանագետ