10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
1. ՊԵԿ տվյալներով, 2021թ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան ներմուծվել է 30.815 հազար տոննա թռչնի միս, որից 44 տոկոսը՝ Ուկրաինայից։
2. 2020 թվականի ընթացքում ներմուծված թռչնամսի 69 տոկոսը կազմել է հավի միսը։
3. 2020-ին Հայաստան ներմուծված հավի մսի 31 տոկոսը բաժին է ընկել Ուկրաինային, 28 տոկոսը՝ ԱՄՆ-ին, 15 տոկոսը՝ Բրազիլիային։ 2018-ին ներմուծման 31 տոկոսը իրականացվում էր ԱՄՆ-ից։ Փոփոխությունը պայմանավորված է 3-րդ երկրներից ԵԱՏՄ տարածքի հավի մսի ներմուծման անցումային մաքսային դրույքաչափերի փոփոխությամբ։ Ուկրաինայի հետ ազատ տնտեսական համագործակցության շրջանակներում գործում է 0 տոկոս մաքսատուրք։
4. Վերոնշյալ երեք երկրներում հավի մսի մանրածախ իրացման գներով ամենացածր ցուցանիշները գրանցվել են Բրազիլիայում։
5. ԵԱՏՄ երկրներից զգալի ներմուծում իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնությունի՝ հիմնականում որոշակի կայուն ծավալներոց 12-18 տոկոս։
6. Հավի մսի ներմուծում իրականացնող տնտեսվարողների թիվը 2014-2020 թվականներին աճել է 44 տոկոսով, ինչը արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը։
7. Հավի մսի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները հավի մսի ներմուծում չեն իրականացնում։
8. Ներկրվող հավի մսի և դրա ենթամթերքի ողջ ծավալը՝ 99 տոկոսը եղել է սառեցված։
9. Ներմուծվող հավի մսի ինքնարժեքի գերակշիռ մասը՝ շուրջ 80 տոկոսը կազմում են հավի մսի ձեռքբերման ծախսերը։
10. 2020 թվականի ընթացքում սառեցված հավի մսի 63 տոկոսն իրացվել է մեծածախ տարբերակով, իսկ 37 տոկոսը՝ մանրածախ։
11. Սպառողները տեղական սառեցված հավի միսը գերադասում են ներմուծված սառեցված հավի մսից։ Հավի միս գնելիս սպառողներն առավել կարևորում են արտադրության ժամկետն ու թարմ լինելը։
Տվյալները վերցված են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքներից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան