Ընդդիմության ներկայացրած նախագծի ընդունումից հետո ԱԺ-ում հնչեցին ծափահարություններ
Ազգային ժողովը միաձայն` 84 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակն ընդլայնել:
Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին։ Իսկ քվեարկությունից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ։
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաև առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:
Առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Հարակից հրապարակումներ`
- Աղվան Վարդանյանն առաջարկում է օրենքով սահմանել ՀՀ դրոշի տեղադրումը մի շարք շինությունների վրա
- Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները