ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ հակամարտության գոտում փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ.
44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար:
Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։
Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում»։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Ադրբեջանի սույն նախաձեռնությունը Հայաստանի, Արցախի նկատմամբ թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորում է
- Խստագույնս դատապարտում ենք Արցախի մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերը ջնջելու Ադրբեջանի նախաձեռնությունը․ ԱՀ ԱԳՆ
- Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնելը. Հունա-հայկական բարեկամության ընկերակցություն
- Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
- Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին․ԹԻՀԿ-ի պահանջը՝ Կառավարությունից
- ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար. Հայկական ներկայության ոչնչացման նպատակով Բաքվի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է
- Հայկական մշակույթի հետքը ոչնչացնելու խնդիրը կարող է կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրմամբ. Ոսկանյան