
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը
Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը։
«Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,- նշված է հաղորդագրությունում: