Աշոտյան. ԵՄ հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում սպիսատ անել ձեր անորակ կադրերին
«Որևէ մեկն այդքան վնաս չի տվել եվրոպական ու համամարդկային արժեքներին Հայաստանում, ինչքան տիկին դեսպանը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց ակցիայի ընթացքում։
Նրա խոսքով, ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում, այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, ում հետո թոշակի է ուղարկում։
«Ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս մի դեսպանն է մի բան։ Եվրոպական միության հարգելի գործընկերներ, դադարեք Հայաստանում սպիսատ անել ձեր դիվանգիական անորակ կադրերին։ Դադարեք Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք փոխարեն ներկայացնեն եվրոպական արժեքները Հայաստանում, փոխարեն նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, փոխարեն ամրացնեն մեր կապերը, քայքայում են այդ ամենը, քանզի դառնում են գործող վարչակազմի սպասարկուները»,-հայտարարեց Աշոտյանն իր ելույթում։
Նա նկատեց, ԵՄ նախորդ դեսպանը մի գիրք էր գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին։
«Մի ընենց հպարտ էր, մի ընենց ուրախ էր, որ իր օրոք է եղել։ Էդ մի դեսպանն էլ կարա գիրք գրի։ Հեքիաթների հավաքածու Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին։ Տիկին դեսպան, Ձեզ քանիցս փորձել ենք կարգի հրավիրել, Ձեր աչքերը բացել՝ միամտաբար կարծելով, որ Դուք տեղյակ չեք։ Չէ, Դուք ոչ միայն շատ լավ էլ տեղյակ եք, այլև անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում։ Այնպիսի լեզու եք դնում, որ դրանցից մեկը ԱԺ ամբիոնից հանդգնում է հայտարարել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Չէ, սիրելի հայրենակիցներ, ցավով ու կսկիծով ասեմ, որ 2021 թվականի հունիսից հետո Հայաստանի բրենդն աշխարհում նվաստացումն է, անարգանքն է, արժանապատվությունից զրկումն է։ Եվ տիկին դեսպանը մեր երկրում սպասարկում է բացառապես կաիտուլյանտ իշխանությունների շահերը։ Տիկին դեսպան, գիտե՞ք չէ, որ դուք Հայաստան-ԵՄ պայմանգրի իրագործմանը պետք է հետևեք։ Խի՞ եք թաքնցում ժողովրդից, որ դրա իմպլիմենտացիան խայտառակ վիճակում է։ Խի՞ եք թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումներն այն ծավալով, որի հանձնառություն էր վերցրել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ից։ Տիկին դեսպան, Դուք չեք փոխվելու, Դուք Հայաստանում անելիք չունեք, այս հավաքը եվրոպական արժենքերի դեմ չէ, այս հավաքը եվրոպական արժեքները Ձեզանից պաշտպանելու համար է, ժողովրդավարությունը Ձեզանից պաշտպանելու համար է»,-ասաց Աշոտյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց՝ գիտի դեսպանի նախկին գործունեության մասին, 2014-2019 թվականներին եղել է Բելառուսում դեսպան։
«Չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոյի հետ էլ եք լեզու գտել։ Դե եթե Լուկաշենկոյի հետ լեզու եք գտել, էս փթիրն ի՞նչն է, որ լեզու չգտնեիք։ Տիկին դեսպան, անգլերեն ասեմ, որ լավ հասկանաք՝ go home, go home։ Դուք չեք փոխվելու, Հայաստանը կարիք ունի նորմալ դեսպանի։ Դեսպանի, որ այս կապիկների նման աչք չի փակում աղաղակող խայտառակությունների վրա, ականջները չի փակում ըննդիմության ու հասարկական կազմակերպությունների դժգոհությունների վրա, ունի դեսպանի կարիք, որն իրականում կսպսարկի եվրոպական արժեքները Հայաստանում»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Ամփոփելով իր խոսքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց, ընդդիմադիր գործիչների, լրագրողների, դատավորների նկատմամաբ ճնշումները քաղաքական են։
«Դուք կարող եք չլսել, չխոսել դրա մասին, դրանից իրականությունը չի փոխվի։ Իրականությունն այն է, որ Դուք Ձեր տեղում չեք, և գնացեք այստեղից»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան. Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին
- Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, տիկին՝ ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
- Սամսոնյանը՝ ԵՄ դեսպանին. Դուք այստեղ եք, որ դեղձի չիր չաշխատեք
- ՀՀ-ում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ եվրոպական կառույցների լռությունն անընդունելի է. Ակցիա ԵՄ դեսպանատան առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին