Մեր նման արձագանքներից հետ բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ. Արմեն Գրիգորյան
«Մենք պարբերաբար մեր շուրջն ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված քայլեր ենք կատարում, որոնց մի մասը կարող է լինել հրապարակային, մյուսը՝ ոչ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Պարզաբանելով, թե ինչու Հայաստանը չարձագանքեց Թուրքիայի խորհրդարնում Շուշիի համաձայնագրի վավերացմանը՝ ԱԽՔ-ը պնդեց, որ տարածաշրջանի բոլոր գործընթացներն իրենց ուշադրության կենտրոնում են և անհրաժեշտության դեպքում արձագանքում են դրանց:
«Լուկաշենկոյի հայտարարության մասով Հայաստանը արձագանքել է, արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է ԱԳՆ-ն և դեսպանը կանչվել է այնտեղ»,-ասաց Արմեն Գրիգորյանը և հավելեց. «Կարծում եմ համապարփակ արձագանք եղել է և հուսով եմ, որ նման արձագանքներից հետ բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ արձագանքներն որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ՝ երկու ժողովուդների սերտ հարաբերություններից»:
Լրագրողի դիտարկմանը, թե կասկածելի է, որ Լուկաշենկոն նման հայտարարություն էլ չի անի, քանի որ այն արեդն երկրորդ նման դեպքն է՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ հայկական կողմը շարունակում է դիվանագիտորեն պատասխանել և եթե հավելյալ միջադեպեր լինեն կմտածի, թե էլ ինչպես արձագանքեն դրան:
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու հարց չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան