Պարզվեց՝ քաղհասարակության մի ճնշող մասը պարզապես վարձկաններ էին. Լիլիթ Գալստյան
«Հայաստանում հասարակությանն արթնացնելու, առողջացնելու լրաջագույն խնդիր ունենք։ Ատելության մթնոլորտը, սևերի ու սպիտակների բաժանելը դեգրադացիայի է տարել մեր ամբողջ հասարակությանը»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ ինքը բոլոր քաղաքացիական շարժումների՝ քաղաքաշինական, մշակութային, բնապահպանական, ակտիվ մասնակից է եղել։
«Այդ քաղհասարակության, այսպես ասած շատ երևելի ներկայացուցիչներ, երբ այսօր վանդալիզի է ենթարկվում մշակութային ժառանգությունը, ձայն չեն հանուն, բնապահպանական ահռելի խնդիրներ կան, կրթական, ձայն չեն հանում… Հիշում եք՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժումը, առաջին դեմ եղողներից մեկը և իմ աշխատասենյակից գրեթե դուրս չէր գալիս, Արայիկ Հարությունյանն էր։ Որտե՞ղ են նրանք հիմա»,- ասաց Լ. Գալստյանը։
Նրա խոսքով, պարզվեց՝ քաղհասարակության մի ճնշող մասը պարզապես սպասարկում էր օտար օրակարգեր։
«Ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ պարզվեց՝ քաղհասարակության մի ճնշող մասը պարզապես վարձկաններ էին, սպասարկում էին օտար օրակարգեր։
Երբ որ այսօր Հայաստանում մարդու իրավունքները ջախջախված են, ոտնատակ է տրված, որտե՞ղ է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, որտե՞ղ են այն ՀԿ-ները, հատկապես դրսի գրանտներից սնվող, որոնք խոսում էին դատական իշխանության բարեփոխման, նոր Հայաստան կերտելու մասին»,- նշեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աժ-ն անտեսում է քաղհասարակության հորդորը, պահանաջն ու կոչը
- Թագուհի Թովմասյան. Մարդու իրավունքների աղաղակող ոտնահարման պայմաններում քաղհասարակությունը մեծապես լուռ է
- Շուշան Դոյդոյան. Կառավարությունն ընդունեց մի նախագիծ, որն արժանացել է քաղհասարակության խիստ քննադատությանը