Պեկին-2022. Դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը՝ 7-րդ և 9-րդ տասնյակներում
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես են եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Դահուկավազորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը մասնակցել են 10 կմ դասական ոճում:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 29-ամյա Կատյա Գալստյանը, որը մասնակցում էր իր երրորդ օլիմպիական խաղերին, 10 կմ մրցատարածությունը հաղթահարել է 34:37.5 րոպեում և 98 մասնակիցների պայքարում զբաղեցրել 74-րդ հորիզոնականը:
Իր առաջին օլիմպիական խաղերին մասնակցող Անգելինա Մուրադյանն էլ ցույց է տվել 39 րոպե 43.4 վայրկյան արդյունքն ու գրավել 94-րդ տեղը:
Գալստյանն ու Մուրադյանն ավարտել են ելույթները Պեկին-2022-ում: Օրերս Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանն ուժերն էր չափել նաև արագավազքում (սպրինտ)՝ չհաղթահարելով որակավորման փուլը:
10 կմ դասական ոճում օլիմպիական չեմպիոնի կոչումը 28:06.3 արդյունքով նվաճել է նորվեգացի դահուկորդ Թերեզա Յոաուգը:
Վաղը՝ փետրվարի 11-ին, Հայաստանի ներկայացուցիչներից դահուկավազորդ Միքայել Միքայելյանը պայքարի դուրս կգա 15 կմ դասական ոճում:
Հարակից հրապարակումներ`
- Պեկին 2022․ Վալիևայի դոպինգ թեստը մեդալների հանձնման արարողության տեղափոխման պատճառ է դարձել
- Պեկին 2022․ Գերմանացին դահուկավազքի մրցույթում ոսկե մեդալ է նվաճել
- Պեկին-2022. Գեղասահորդների պարգևատրումը հետաձգվել է՝ ռուս մարզիկի դոպինգ թեստի պատճառով
- Պեկին-2022․ Իտալիայի կյորլինգի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ
- Պեկին-2022. Կատյա Գալստյանը 80-րդն է սպրինտում
- Պեկին 2022․ Մեդալային հաշվարկում առաջատարը Շվեդիայի հավաքականն է
- Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 47-րդն է սքիաթլոնում
- Դահուկորդ Նատալյա Նեպրյաևան Ռուսաստանի առաջին մեդալը նվաճեց Պեկինի օլիմպիական խաղերում
- Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողության լավագույն լուսանկարները
- Պեկինի Ազգային մարզադաշտում վառվել է 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակը
- Պեկին-2022. Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին