Այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանն առնականությունից զրկելու նպատակ կա. Կարինե Նալչաջյան
«Որտեղ էին այդ դեմոկրատական արժեքները, երբ Արցախում հիվանդանոց էր ռմբակոծվում, ֆոսֆորային ռումբեր էին նետվում, երբ ծերեր էին գլխատվում, գերիներն էլ տվայտանքների մեջ էին»,- մամուլի ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը նկատեց, որ ողջ աշխարհն այնպիսի ճգնաժամային վիճակում է, որ «դեմոկրատիա», «մարդու իրավունքներ» հասկացություններն այնքան են վարկաբեկվել, որ հնոտիներ են դարձել:
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ժողովրդին ծաղրում, ձեռք են առնում, անում են՝ ինչ ուզում են: Ի՞նչ դեմոկրատիա, նույնիսկ ավտորիտարիզմի պայմաններում, եթե բարոյական հասունացման որոշակի մակարդակ լիներ՝ մարդկանց նկատմամբ այսպիսի վերաբերմունք չի լինի, որը կա Հայաստանում»,- ասաց Նալչաջյանը։
Նա անընդունելի համարեց, որ կալանավորում են դատավորին, որն արդարացի վճիռ է կայացնում, բայց ինչ-որ մեկի քիմքին հարմար չէ:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանն առնականությունից զրկելու նպատակ կա, այն տղամարդիկ, որոնք ի զորու են կանգնել, թիկունք տալ և պաշտպանել երկիրն այս խայտառակ ստորացումներից և ոտնձգություններից, նրանց միանգամից ազատազրկում են, լռեցվում են ամենակոպիտ միջոցներով»,- տարակուսեց հոգեբանը:
Ըստ Նալչաջյանի՝ Հայաստանում դեմոկրատիայի մասին խոսք գնալ չի կարող, երբ ընտրությունների ժամանակ մուրճը ճոճելիս ամենաստորակարգ հայհոյանքներ են հնչում:
Նրա խոսքով՝ ՔՊ-ական երիտասարդները, դաստիարակվելով որպես գլոբալիստական գործիք, իրենց առաջադեմ մտքի կրող են համարում, իսկ հայրենիքի, հայրենասիրության մասին մտածողներին հետադիմական են համարում:
«Ուզում եմ ասել՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, մարդու իրավունքների, ժողովրդավարության , գլոբալիստական այդ փալասները, որ դուք հագել եք, դրանք գարշահոտ հնոտիներ են, դուք առաջադեմ չեք, աշխարհը հիմա լրիվ ուրիշ ճանապարհով է գնում»,- ասաց Կարիներ Նալչաջյանը և նկատեց, որ աշխարհում ցնցումներ են կատարվում, որի ժամանակ հայը կարող է կորսվել՝ ունենալով այնպիսի կառավարություն, որը լրիվ սպասարկում է թշնամու շահերը:
Անդրադառնալով նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստին՝ հոգեբանը առանձնացրեց այն հատվածը, որտեղ նա խոսել է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին և հիշեցրեց, որ այդ մասին առաջինը խոսել է Ալիևը, ինչը նշանակում է, որ նախագահը մինչև վերջին պահը սպասարկել է անգլոսաքսերի շահերը:
Կարինե Նալչաջյանը լիովին իրատեսական համարեց Սահմանադրության հարցում թշնամու նպատակների իրագործումը՝ մատնանշելով հանձնաժողովում ընդգրկված անձանց և նրանց ֆինանսավորման աղբյուրները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան