Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան. Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին
«Եվրոպական կառույցները լուռ էին պատերազմի ժամանակ, երբ մեր եղբայրների նկատմամբ անմարդկային վերաբերմունք էին դրսևորում։ Լուռ են նաև հիմա»,- Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ եվրոպական կառույցները որևէ հայտարարություն չեն արել, երբ երեք պատերազմների հերոս հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվեց, երբ ընդդիմադիր Նարեկ Մանթաշյանին այս պահին փորձում են պարզապես սպանել։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եվրոպական կառույցները լուռ են նաև, երբ կուսակցությունների ղեկավարներին, տարբեր քաղաքական գործիչներին փակի տակ են պահում մեկ պատճառաբանությամբ, որովհետև հայրենասեր են։
Նա ընդգծեց, որ նման բան չեն կարող թույլ տալ մեր երկրում, չեն կարող թույլ տալ, որպեսզի երեսպաշտությամբ, այս կամ այն գրանտ տալով՝ երկիրը ծախեն։
«Ուրեմն, տիկին դեսպան, վերաձևակերպելով հայրենի կինեմատոգրաֆի ամենալավ դրսևորումներից մեկը՝ ձեր նմանները խայտառակում են Եվրոպան, և Հայաստանում ժողովրդավարության դեմ տարվող արշավի նկատմամբ այսպիսի կույր, լուռ մոտեցում մենք չենք հանդուրժելու։
Հայաստանը, այո, ժողովրդավար է, այո Հայաստանը կարող է հպարտանալ իր ժողովրդավարությամբ, Արցախը կարող է հպարտանալ իր ժողովրդավարությամբ, բայց մեր երկրի համար ամոթ է նման իշխանությունը, նման իշխանության՝ ամեն օր իշխանության մնալը։ Մենք դա թույլ չենք տա»,- ասաց Հայկ Մամիջանյանը, որին հաջորդեց «ամոթ», «ամոթ» վանկարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, տիկին՝ ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
- Սամսոնյանը՝ ԵՄ դեսպանին. Դուք այստեղ եք, որ դեղձի չիր չաշխատեք
- ՀՀ-ում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ եվրոպական կառույցների լռությունն անընդունելի է. Ակցիա ԵՄ դեսպանատան առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի