ՄԻՊ-ը կհավաքի լրացուցիչ փաստեր ադրբեջանցիների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմով Գեղարքունիքի մարզում է` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։
Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։
ՄԻՊ աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ նոր զեկույցն այն մասին է, թե 44-օրյա պատերազմից հետո ինչ վիճակում է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը
- Անվտանգության գոտի ստեղծելն անիրատեսական չէր և չէ՝ առհասարակ. Արման Թաթոյան
- Ադրբեջանի իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով. ՄԻՊ
- ՀՀ ԱԳՆ՝ սահմանագծից զորքերի հայելային հետքաշման գաղափարը սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում է. Թաթոյան