ՀՀ-ում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ եվրոպական կառույցների լռությունն անընդունելի է. Ակցիա ԵՄ դեսպանատան առաջ
«Մեր երկրում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ ունենք անընդունելի լռություն արևմտյան, հատկապես եվրոպական կառույցներից»,- Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա, այդ անընդունելի լռությունը տարբեր ոլորտներում՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն, տեղական ինքնակառավարում, արդար դատաքննություն, անձնական ազատություն, լրատվամիջոցների ազատություն, բռնաճնշումների պատճառներից մեկն է. «Այս ամենի մեջ նաև մեղքի և պատասխանատվության շատ կարևոր բաժնեմաս ունեն այս մարդիկ, ովքեր ՀՀ-ում ներկայացնում են Եվրոպական միությունը»։
Նա նշեց, որ իրենց հավաքի կարգախոսն է՝ «U are not EU»։
«Մենք չենք համարում մարդիկ, ովքեր ներկայացնում են Եվրոպական միությունը, իրականում ներկայացնում են եվրոպական արժեքները, այլ զբաղված են իշխանության փիարով»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Լռության պատճառները, ըստ Ռ.Մելիքյանի, տարբեր են։ Օրինակ, քաղաքական ոլորտում որոշակի ակնկալիքներ ունեն։ Միաժամանակ նա նշեց, որ, իր պատկերացմամբ, այս լռությունն առավելապես պայմանավորված է պատշաճ տեղեկատվություն չփոխանցելով եվրոպական երկրների մայրաքաղաքներ։
«Միության պատվիրակությունը, դեսպանը պատասախանատվություն են կրում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի համար։ Շատերը նաև ժողովրդավարության առաջընթացի մասին են խոսում։ Հերքի չէ խայտառակությունների մասին չեն խոսում, ժողովրդավարության առաջընթաց են գնահատում։ Մի բան, որը բացարձակապես անընդունելի է»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Նա նշեց, որ այս հավաիք նպատակն է ցույց տալ, որ չեն համակերպի այս վիճակի հետ։
Ռ.Մելիքյանի կարծիքով, տիկին դեսպանի հետագա պաշտոնավարումը ՀՀ-ում քննարկման առարկա է, քանի որ ստեղծել է իրավիճակ, որ մարդիկ արդարացիորեն մեղադրում են Եվրոպային այն խայտառակությունների համար, որոնք կատարվում են մեր երկրում։
«Ժամանակին մեծ ու փոքր առիթներով հայտարարություններ էին տարածում, չէին լռում»,- նշեց իրավապաշտպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան