Երբ ծխում էի, սովորաբար օրական երեք տուփ ծխախոտ էի ծխում. Վահան Քերոբյան
«Փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի արտադրանքի և դրա փոխարինիչների գովազդի սահմանափակման հաջորդ մեկ-երկու ամիսներին հանրային սննդի օբյեկտներում շրջանառությունը սորովարբար ընկնում է, բայց հետո շատ արագ էլ վերականգնվում է»,-կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և բացատրեց, որ եթե բնակչության մի մասի համար հանրային սննդի օբյեկտներում ծխելն առավելություն է, ապա ավելի մեծ մասի և զբոսաշրջիկների համար այն թերություն է։
Նախարարի խոսքով՝ ծխախոտի արտադրանք վաճառող մասնագիտացված խանութները չեն փակվի, այլ ցուցադրումը կարգելվի։
Ըստ Քերոբյանի՝ ռեստորանատերերը կողմ են փակ տարածքներում ծխելու արգելքին, սակայն դեմ են իրենց բացօթյա հատվածներում ծխելու արգելքին։
«Ես ինքս, երբ ծխում էի, սովորաբար օրական երեք տուփ ծխախոտ էի ծխում, բայց երբ մեկնում էի այլ երկրներ, հաշվի առնելով կոշտ սահմանափակումները, ստիպված կրճատում էի ծխելը օրական մեկ տուփ ծխախոտի»,-հիշեց է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնաժողովն առաջնորդվել է ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով, այլ՝ ՀՀ քաղաքացիների. Վահան Քերոբյան
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան