Շփվելիս քաղաքացիները շնորհակալություն են շատ հաճախ հայտնում. Վահան Քերոբյան
«Իրական պատկեր ասելով, եթե նկատի ունեք այն, որը ստեղծում են ԶԼՄ-ները, ապա այն ոչ մի կապ չունի իրականության հետ»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ չհամաձայնելով լրագրողի դիտարկմանը, թե տնտեսական աճի վերաբերյալ կառավարության պնդումներն իրականության հետ կապ չունեն:
Էկոնոմիկայի նախարարը մեջբերեց «Թվիթեր»-ում Իլոն Մասկի վերջին գրառումը, որում նա ասել էր՝ ինչո՞ւ է տրադիցիոն մեդիան առանց հոգնելու ատելություն տարածում։
«Կարծում եմ, որ ԶԼՄ-ները պետք է նույնպես ջանքեր գործադրեն, որ թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաև իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն տան»,- նշեց նախարարը։
Վստահեցնելով, որ հաճախ է շփվում քաղաքացիների հետ՝ Վահան Քերոբյանն ասաց. «Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, ամեն օր բավական երկար տարածություններ ոտքով քայլում եմ։ Քաղաքացիները հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ ծխում էի, սովորաբար օրական երեք տուփ ծխախոտ էի ծխում. Վահան Քերոբյան
- Հանձնաժողովն առաջնորդվել է ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով, այլ՝ ՀՀ քաղաքացիների. Վահան Քերոբյան
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան