Փաշինյանը հայտարարեց՝ տեխնիկական պատճառով է, որ կառավարությունը թոշակառուների թոշակները չի բարձրացնում
«Այստեղ պետք է ասել, որ կա նաև տեխնիկական պատճառ, կներեք էդ բառի համար, որովհետև մի բան է շահառուների 2000-հոգանոց խմբի թոշակ բարձրացնելը և ուրիշ բան է 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հասարակության մոտ հնչող հարցին, թե ինչու դատավորների թոշակները բարձրացվում է, իսկ քաղաքացիների աշխատավարձը և սովորական թոշակառուներինը՝ ոչ:
Ըստ Փաշինյանի՝ պետք է հասկանալ, որ ծախսերի համախառը համադրությունն անհամեմատելի է և այդ կողմում 1000-5000 դրամ թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք և՝ ամեն տարի:
«Մի անգամ այդ որոշումը կայացրիր՝ վերջ, դա գնաց տասնյակ տարիներով,100 միլիարդների պետական ծախսի մասին է խոսքը, ինչն, իհարկե, մեր պարտավորությունն է, որը մենք ստանձնել ենք և պետք է անենք»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով կառավարությունը նաև քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր է լուծելու:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում արդարություն, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում.Քաղաքացին՝ Փաշինյանին
- Կառավարությունը կանոնակարգեց մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը