«Հրապարակ». Երևանի նոր փոխքաղաքապետերի թիմը մեծամեծ ծրագրերով է մտել քաղաքապետարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նոր փոխքաղաքապետերի թիմը մեծամեծ ծրագրերով է մտել քաղաքապետարան։ Նրանք իրենց շրջապատում ասել են, որ գնում ենք քաղաքապետարանն ու ենթակա կառույցները «մաքրելու»։ «Մաքրել» ասելով՝ նկատի ունեն Հայկ Մարությանի և, առհասարակ, հնուց մնացած կադրերին փոխելը։ Երեքն էլ շատ երիտասարդ են և ըստ այդմ՝ իշխանատենչ ու մաքսիմալիստ։ Իսկ նոր պաշտոնները համարում են նոր հնարավորություն՝ ինքնահաստատվելու, կայանալու համար։ Մանավանդ որ վերադասից ևս նման հրահանգ են ստացել՝ փրթեք, փոխեք, յուրայիններին ու հավատարիմներին բերեք։
Ուստի պետք է ենթադրել, որ փոփոխություններ են տեղի ունենալու առաջին հերթին Երևանի վարչական շրջանների ղեկավարների կազմում, ապա՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմում, հատկապես՝ բարձր դասի պաշտոններում։ Կփոխվեն ենթակա կառույցների ղեկավարները՝ տարբեր ծառայություններ, առողջապահության և կրթության ոլորտներ, սպասարկումներ, համայնքային հիմնարկներ։ Մի խոսքով, ատամները սրած՝ գործի են անցնելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: