Netflix-ը հայտարարել է Ռուսաստանում ևս մեկ նախագիծ ստեղծելու մասին
Netflix-ը ևս մեկ նախագիծ կստեղծի Ռուսաստանում. խոսքը «Зато» քրեական բազմասերիանոց թրիլերի մասին է։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ փոխանցում է Ռիա Նովոստին։
Նոր սերիալի գործողությունները ծավալվելու են հետխորհրդային շրջանում։ Իրադարձությունների կենտրոնում կլինեն լրագրող Քրիստինան և ոստիկան Դաշկինը։ Նրանք հանձն են առնում Լոբաչովսկ-4 փակ քաղաքում անհետացած երեխայի հետաքննությունը։
Նախագծի ռեժիսորը Դարիա Ժուկն է, իսկ սցենարի հեղինակները՝ Միխայիլ Շպրիցը, Իլյա Շեյնը, Քսենյա Մչեդլիձեն։
«Երկար տարիներ մենք քննարկում էինք Միշա Շպրիցի հետ համատեղ աշխատելու հնարավորությունը: «Зато»-ն ի սկզբանե ինձ հոգեհարազատ էր իմաստներով, կերպարներով: Սրանք արտասովոր բարդ կերպարներ են և, առաջին հերթին, իհարկե, խարիզմատիկ գլխավոր հերոսը, և հետխորհրդային ժառանգության ուսումնասիրությունը»,- մեջբերում է Դարիա Ժուկի մամուլի ծառայությունը։
Գլխավոր դերերում հանդես կգան Անաստասիա Տալիզինան, Միխայիլ Տրոյնիկը, Պոլինա Կուտեպովան, Վիկտորյա Տոլստոգանովան, Մաքսիմ Ստոյանովը, Իվան Մուլինը, Իլյա Իսաևը, Իլյա Մալանինը, Եկատերինա Ագեևան։
Հարակից հրապարակումներ`
- Netflix-ի սերիալում ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններով, ինչը Թուրքիայում աղմուկ է բարձրացրել
- Netflix-ը դեկտեմբերի 31-ին կցուցադրի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան տարբերակը
- Netflix-ը հայտարարել է Ռուսաստանում հերթական սերիալի նկարահանումների մասին
- Netflix-ը ձեռք է բերել Ռոալդ Դալիի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքը