ՀՀ-ն հետ է մնացել թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել ԶՈւ-ի բարեփոխումների գործընթացը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի բացակայությունը արգելակում է պաշտպանական համակարգում լուրջ վերափոխումների հնարավորությունը։
Այս առումով ևս ՀՀ-ն հետ է մնացել ավանդական դարձած թշնամուց, ով նախորդ տարվանից ընթացքի մեջ է դրել բարեփոխումների գործընթացը։
Պաշտպանության նախարարը նշում է, որ դրանք առաջիկայում դրվելու են քննարկման՝ հրապարակվելու են, սակայն ավելացնում է, որ մշակված հայեցակարգի մասով դեռ վերապահումներ ունի։
ՀՀ-ում շարունակ խոսում են ռազմաարդյունաբերության զարգացման մասին, սակայն համակարգը 1.3 տարի է ղեկավար չունի՝ ոլորտը թողնված տարօրինակ կարգավիճակում։
Խոստումները, հավաստիացումները գեղեցիկ հնչում են, սակայն իրականության հետ դրանք քիչ առնչություն ունեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան