Հայաստանի կառավարությունը և ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր. Վահե Հակոբյան
«Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումն վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում են դատական համակարգ և արդարադատություն։
Վ.Հակոբյանն ընդգծեց, որ այս ֆոնի վրա շարունակական լռություն են պահպանում եվրոպական կառույցներ։
«Սա, կամա թե ակամա, մեզ բերում է որոշ եզրակացությունների, որ այսօր Հայաստանի կառավարությունն ու Եվրամիության կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր։ Մեզ շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է, ինչ են խոստացել Հայաստանի ներկա կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։
Ճեպազրույցին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նշեց, որ Հայաստանն ապրում է խորացնող բռնաճնշումների, մենիշխանության, ավտորիտար ռեժիմի խորացման մի միջավայրում, որտեղ մարդու իրավունքների, իշխանության ճյուղերի միջև տարանջատման գործընթացի մասին խոսելն ավելորդ է։
«Այս ամենի նկարագիրը դրսևորվում է նաև Ազգային ժողովում և այն օրինագծերի մեծամասնությունը, որոնք հայտնվում են խորհրդարանում, դրանք ևս ուղղված են Հայաստանում մեկ կետից կառավարվող, իշխանությունների քաղաքական քիմքն ու ճաշակը բավարարող միջավայրի ստեղծմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ ամբողջ հանրապետությունը թաղված է բռնատիրության մեջ. «Մենք հիմա գործ ունենք ոչ սահմանադրական երկիր հանդիսանող Հայաստանի հետ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանն ասաց, որ Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ լուրջ, վատ նախադեպ էր և շատ վատ արարք։
«Ես ուզում էի, մեր փաստաբանական թիմի հետ մտածում էինք հասնել նրան, որ մարդիկ, ովքեր իմ և մեր մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշումներ են կայացրել, գոնե ներողություն խնդրեն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ սկզբունքային տարբերություն կա դատավորներ Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, ով իրեն կալանավորել էր։
«Եթե ՍԴ-ն հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով ես 3,5 ամիս ավելի մնացել եմ կալանավորված, իմ առողջությանը լուրջ վնաս է հասցվել, և մենք մեզ իրավական երկիր ենք հորջորում, թող բարի լինեն և իրավական պատասխան տան իրենց կատարածի համար»,- ասաց Չարչյանը։
Նա հայտնեց, որ իր փաստաբանական թիմը նյութեր է նախապատրաստել Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հայտարարություն տալու կամ որոշակի միջոցներ ձեռնարկելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ
- Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
- Իրականում սա դատավորների անկախության սկզբունքի ոտնահարմանը կարող է հանգեցնել. Արծվիկ Մինասյան
- Վահե Հակոբյան. Արդարադատության դագաղի վերջին մեխը խփվեց երեկ
- Արմեն Չարչյանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Միջոցներ են ձեռնարկվելու դատավոր Ռուբիկ Մխիթարյանը պատասխանատվության ենթարկվի. Չարչյանի պաշտպան
- Ալեքսանյան. Մեկ անգամ ևս փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն եղել է ապօրինի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան