Ովքե՞ր կարող են դիմել PFP երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրին
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակն իրականացնում է պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների փոխանակման և վերապատրաստման Professional Fellows Program (PFP) ծրագիրը։
Գրասենյակի փոխանցմամբ, նպատակն է հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և փորձառություն ձեռքբերել ԱՄՆ հաստատություններում` համագործակցության սկիզբ դնելով երկու երկրների կառույցների միջև։ Այս կրթաթոշակ-ծրագիրն անբողջությամբ ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
PFP (Professional Fellows Program) պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը: PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատում են պետական սեկտորում, ՀԿ-ներում, որոնք ներգրավված են օրենսդրական և հանրային քաղաքականություն մշակելու, օրենսդրություն ձևավորելու գործընթացում։
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆում: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում և կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
▪ լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ
▪ ունենան առնվազն բակալավրի կրթություն
▪ դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
▪ ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ
▪ ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հանրային սեկտորում
▪ տիրապետեն անգլերենին:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2022թ. մարտի 28-ը ներկայացնեն առցանց դիմում։
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան