ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները կազմակերպել և մարդասիրական միջոցառում են իրականացրել Արցախի հեռավոր շրջանում։ Լուրը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում։ Դպրոցը ստացել է դպրոցական պարագաներ: Վաղը նախատեսվում է մարդասիրական ակցիա անցկացնել Ստեփանակերտ քաղաքի մանկապարտեզում»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանի Մաճկալաշենի դպրոցի 100-ից ավել երեխայի հանձնել են գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ։
«Այսօր խաղաղապահ ուժերը ժամանել են Մաճկալաշենի մեր դպրոց։ Նրանք երեխաներին նվերներ են բերել. Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ամենի համար և մաղթել, որ ծառայությունը լինի խաղաղ երկնքի տակ և միշտ պաշտպանեն մեր անվտանգությունը»,-ասել է Մաճկալաշենի գյուղապետ Լևիկ Հովհաննիսյանը։
Այս տարվա սկզբից ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները Արցախի քաղաքներում և հեռավոր շրջաններում 10-ից ավելի հումանիտար միջոցառում են իրականացրել բնակիչների համար ։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
- ՌԴ խաղաղապահ ուժերը Քարվաճառ են ուղեկցել են 420 տոննա բեռով հերթական շարասյունը
- ՌԴ խաղաղապահներն Արցախում հայտնաբերել և չեզոքացրել են 24 հազար պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ